Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի համար նոր շենքեր կկառուցվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Երևան քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը նվիում է Հայաստանի Հանրապետությանը, որից հետո հատկացնում Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն դատաիրավական ռազմավարություններից բխող շինարարության նպատակով: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ, ըստ էության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դարձել է ոչ պիտանի հետագա շահագործման համար: «Ի սկզբանե մենք նշել ենք, որ Սիլիկյան թաղամասում պետք է կառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ, ինչի արդյունքում «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները կլուծարվեն, և համապատասխան լրակազմերը կտեղափոխվեն նոր ՔԿՀ: Էրեբունիում և Աբովյանում ևս համաատասխան տարածքներ կան, որտեղ ևս դիտարկում ենք որոշակի շինարարություն անել: Հընթացս նախագիծը փոխվեց այն առումով, որ մենք հիմա Սիլիկյան թաղամասում առաջարկում ենք կառուցել Հակակոռուպցիոն կոմիտեի ու Հակակոռուպցիոն դատարանի շենքերը, իսկ Էրեբունու և Աբովյանի տարածքները դիտարկել նոր ՔԿՀ-ի կառուցելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բադասյանը:

Շինարարության համար անհրաժեշտ կլինի շուրջ 21.288.420.000 ՀՀ դրամ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման արժեքը կկազմի շուրջ 417.420.000 ՀՀ դրամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առաջարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար ևս շենք կառուցել այդ տարածքում: Որոշվեց այդ հարցն առանձին քննարկել:

Հայերեն Français Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես