Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կարող են այցելել կրթական կայքեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուքոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ մարտի 19-ից Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կկարողանան այցելել մի շարք պետական գերատեսչական և կրթական կայքեր։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ընկերության տարածած հաղորդագրությունը․

«Այսօր բոլորիս ուշադրությունը սևեռված է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման և հնարավոր կանխարգելման միջոցների վերաբերյալ նորություններին, որի արդյունքում բավականին մեծ հոսք է գրանցվում համաշխարհային և հայկական մի շարք առողջապահական և վիճակագրական կայքեր: Ավելին, ստեղծված իրավիճակում բոլոր կրթական հաստատություններն անցել են հեռավար ևառցանց կրթության, որի արդյունքում կրկին շատացել են մի շարք առցանց կրթական հարթակների և կայքերի այցելությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել,որ այսօրվանից մինչև ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարք իրավիճակի ավարտը Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար առանց ինտերնետ ծավալի հաշվարկման է դարձնում, այսինքն ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքերը, ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ կայքը և մի շարք այլ պաշտոնական կայքեր, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակում անհրաժեշտ տեղեկատվություն: Այսինքն այս կայքեր այցելելիս բաժանորդի օգտագործված ինտերնետ ծավալը չի հաշվարկվի։

Կայքերի ամբողջական ցանկը հետևյալն է`

ՀՀ կառավարություն` Gov.am

ՀՀ վարչապետ` www.primeminister.am

ՀՀ կառավարություն էլեկտրոնային կառավարում` e-gov.am

ՀՀ Առողջապահության նախարարություն պաշտոնական կայք` Moh.am

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ncdc.am

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` mes.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` escs.am

ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ` armedu.am

ՀՀ ոստիկանություն` Police.am

Երևանի քաղաքապետարան` www.yerevan.am

Եվս մեկ անգամ նշենք, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակը և կորոնավիրուսի արագ տարածման վտանգները հաշվի առնելով՝ Ucom ընկերությունը կրկին կոչ է անում բոլորի նրանց, ովքեր իրենց գրասենյակային աշխատանքը կարող են իրականացնել տանից, առանց վարանելու մնալ տանը և աշխատել տանից»:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը