Սփյուռք

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները իրականացվելու են հեռավար ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները իրականացվելու են հեռավար ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի (armkazakhstanembassy@mfa.am) միջոցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ մարտի 16-ից ապրիլի 15-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 19-ից Նուր-Սուլթան քաղաքում հայտարարվել է կարանտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում