Փաշինյանը վստահեցնում է` կորոնավիրուսի մասին ողջ ինֆորմացիան հրապարակվում է թափանցիկ ու օպերատիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան օպերատիվ և թափանցիկ կերպով հրապարակում է, սակայն նա վստահ չէ, որ բոլոր երկրներն են հետևում այս կանոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Շանթ» հեռուստաընկեությանը տված հարցազրույցում:

«Մենք 1, մաքսիմում 2 ժամվա տվյալով մեր մոտ տեղի ունեցող ողջ ինֆորմացիան ազնիվ, արդար, բաց հրապարկում ենք: Հարցս հետևյալն է, արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ և ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները: Ես, անկեղծ ասած, երբ վիճակագրությունները նայում եմ, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետևում: Եվ մեզ համար ռիսկեր են առաջանում»,-ասաց նա ու վստահեցրեց` Հայաստանն իրականում բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից է, համենայնդեպս, մինչև այս պահը:

Փաշինյանը շեշտեց` կառավարության համար շատ կարևոր է, որ հանրությունը վստահ լինի: Նա նկատեց` Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ, որպես այդպիսին, չկան, հանրությունը վստահ է, որ կառավարությունը տեղեկատվությունը կհաղորդի: Վարչապետը հանրային վստահությունը ևս համարեց անվտանգության կարևոր կոմպոնենտ, բայց նկատեց` իհարկե թափանցիկությունը, ազնվությունը, արդարությունը ռիսկեր բերելու են:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին