Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խաչը՝ լանջի վրա, որ «հսկում» է գյուղի անդորրն ու խաղաղությունը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խաչը՝ լանջի վրա, որ «հսկում» է գյուղի անդորրն ու խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջերս Քաշաթաղի շրջանի Վուրգավանի գյուղական համայնքում 5 մ եւ ավելի բարձրությամբ խաչ է տեղադրվել բլրակներից մեկի վրա՝ դպրոցի դիմաց: Համայնքի ղեկավար Մյասնիկ Գրիգորյանի խոսքով՝ համագյուղացիների ցանկությամբ ու համատեղ աշխատանքի արդյունքում է խաչը «հսկում» գյուղի վրա:

Մարտի 16-ին կայացավ խաչի օրհնման կարգ՝ Քաշաթաղի հոգեւոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ: Հաշվի առնելով ներկայիս առողջապահական խնդիրը՝ հոգեւոր արարողությանը քիչ մարդ մասնակցեց: Ներկա էին հիմնականում համայնքի երիտասարդները՝ ղեկավարի գլխավորությամբ, եւ վարպետները: Ինչպես ընդունված է, հոգեւոր հայրը Տերունական աղոթքով սկսեց խաչի օրհնման արարողությունը: Հոգեւոր երգերի, շարականների հնչյունների ներքո, Մյուռոնված գինով ու ջրով լվաց խաչը: Օգնական Վարդանի հետ բուրվառով խնկարկեց խաչն ու տարածքը՝ մաղթելով՝ Տերը զորավիգ լինի Հայոց երկրին, Վուրգավանին, խաչը տեղադրողներն: Ավարտելով օրհնանքի կարգը՝ տեր Բենիամինը դիմեց ներկաներին՝ հայտնեց շնորհակալություն Աստվածահաճո ձեռնարկի համար, ուժ ու կորով մաղթեց վարպետներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում