Տնտեսություն

Փաշինյանը ֆինանսական շուկայի հետ կապված խնդիր չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ֆինանսական շուկայի հետ կապված խնդիր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, և այնտեղ խնդիր չի լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Մեր ֆինանսական շուկայի վիճակը կայուն է: Ֆինանսական համակարգը շատ ուժեղ ու կայուն է: Մանավանդ, անցած տարվա մեր ցուցանիշներից հետո, երբ մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր մակարդակի, Կենտրոնական բանկը մեծ ծավալի արտարժույթ է գնել ու պահեստավորել: Այստեղ մենք խնդիր չենք ունենալու և ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում2020թվականիմարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-նհայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում