ՀՀ վարչապետն ու նրա տիկինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ դուք գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարն էր հրապարակվել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր, ջերմություն չունեինք։ Դրանից հետո էլի ենք չափել, կրկին չկար ջերմություն։ Բայց դրանից հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը, նա հայտնել էր, որ թեստը եղել է բացասական։ Սակայն ամեն դեպքում մենք մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է՝ չնայած ինչքան մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է»,- մանրամասնեց վարչապետը։

Հայերեն العربية English Русский

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով