Վարչապետը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի սպասվող ազդեցությունը տնտեսության վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաշխարհային շուկայում սպասվող վերադասավորումները կարող են Հայաստանի տնտեսության համար նոր հնարավորություններ բացել՝ չնայած պարզ է, որ դրանք կարող են նաև խնդիրներ առաջացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում էական խմորումներ: Եվ, իհարկե, տևական խմորումները կարող են էական խնդիրներ առաջացնել նաև բոլոր երկրների տնտեսությունների համար: Բայց ուզում եմ ասել, որ մեր կարծիքով Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն խնդիրներ կստեղծի, այլ նաև կբացի հնարավորություններ, որովհետև անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերաձևումներ են տեղի ունենալու, վերադասավորումներ են տեղի ունենալու: Եվ կարծում եմ, որ այդ վերադասավորումները Հայաստանի տնտեսության համար բացելու են նաև նոր հնարավորություններ՝ չնայած պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ: Մենք ուզում ենք մեր գործարար հանրության ուշադրությունը հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք այսօր բացվում են և վաղը կբացվեն՝ կապված ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության վերադասավորումների հետ»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

«FlyOne armenia» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթները

ՆԳ նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքը մեր ուշադրության կենտրոնում է․ ՆԳ նախարար

Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»