Սփյուռք

Սիրիայում ՀՀ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ՀՀ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը:

«Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։

Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում