Դատարանը բավարարել է IDBank-ի բողոքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, հրապարակեց ««Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի»» գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ «ԱյԴԻ Բանկի» կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացրած որոշումը։

Հիշեցնենք, 20.09.2019 թ.-ին հրապարակված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով դատարանը որոշել էր բավարարել «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ Անելիք Բանկի մոտ 22 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով հայցը և Բանկից գանձել հայցադիմումի մեջ նշված գումարը։ Վերաքննիչ դատարանն անցկացնելով 4 դատական նիստ, դրանց ընթացքում համակողմանիորեն քննելով գործի նյութերն, ուսումնասիրելով կողմերի ներկայացրած փաստարկները՝ գտել է, որ «Բ․Մ․Լ․» Արզնի ընկերության պահանջն անհիմն է և բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վերաքննիչ դատարանի կողմից գործի բազմակողմանի քննության արդյունքից, նա նաև ավելացրել է, որ շարունակում են կասկածներ ունենալ նշված գործարքում քրեական տարրերի առկայության մասին և նյութեր են նախապատրաստում համապատասխան հաղորդում ներկայացնելու համար։

«Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկելու՝ միտված նման գործելաոճը կանխելուն և պատրաստ ենք աջակցել պատկան մարմիններին նաև փորձագիտական հարթության մեջ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

Անդրադառնալով Բանկի զարգացման հեռանկարներին, Բանկի Վարչության նախագահը նշել է, որ Բանկը բոլորովին վերջերս հայտարարել է կոնցեպտուալ նոր մասնաճյուղի բացման, ինչպես նաև Հայաստանում նորույթ հանդիսացող Visa Signature քարտի թողարկման մասին և շեշտել, որ անկախ ամեն ինչից զարգացման թվայնացման ուղին Բանկը հաղթահարում է մեծ, հաստատուն քայլերով։

IDBank-ի հաղորդակցման բաժին

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան