Տնտեսություն

Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար

1 րոպեի ընթերցում

Ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկումը ՀՀ արտահանողների համար խնդիրներ չի առաջացնի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ արտահանողների համար խնդիր չի տեսնում օրերս ռուբլու փոխարժեքի կարճաժամկետ անկման առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մարտի 10-ին ռուսական արժույթի նկատմամբ դոլարի կտրուկ աճից հետո ռուբլին սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայք: ՌԴ պատկան մարմինները հայտարարել են՝ իրենց առաջիկա քաղաքականության շրջանակներում կառավարելիություն են պահպանելու կարճաժամկետ մեծ շոկեր թույլ չտալու համար: Սա հույս է ներշնչում, որ կարճաժամկետ առումով մեր արտահանողներն ու արտադրողները չեն ունենա այնպիսի չսպասված վնասներ, որոնք կարող էին առաջանալ շատ կտրուկ փոփոխությունների արդյունքում»,- նշեց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ ամեն դեպքում երկարաժամկետ հեռանկարում իրադարձությունների զարգացման հավանական սցենարների ուսումնասիրման անհրաժեշտություն կա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում