ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել.

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել Է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում Է բոլոր ժամանացային հիմնարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան