Սփյուռք

Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի քաղաք Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։

Ինչպեստեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը հայտնել է, որ սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրվել է Բերդյանսկում։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։

2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվելէ 20 խաչքար։ Ուկրաինայի Սոֆիա Կիեւսկայայի հնագույն տաճարի ցուցանմուշներին եւս ավելացել է հայկական խաչքար, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

Անցյալ տարի Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ խաչքարեր են տեղադրվել նաեւ Հայաստանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում