Հայ սկաուտները երախտագիտություն են հայտնել Սիրիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում հայ սկաուտները կազմակերպել են երթ՝ երախտագիտություն հայտնելով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրիական SANA գործակալությունը տեղեկացնում է, որ երթի մասնակիցներն իրենց շնորհակալության խոսք են ուղղել խորհրդարանի անդամներին՝ բարձր գնահատելով նրանց քայլը:

Երթի մասնակիցները շնորհակալական գրառումներով, դրոշներով ուղղվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ հանդիպել են Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղին, պատգամավորներին, որոնց թվում էր նաև հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը։ Համուդա Սաբբաղին ջերմորեն ողջունել է երթի մասնակիցներին և բարձր գնահատել հայ ժողովրդին հավատարմությունը Սիրիային:

Նա նշել է, որ երթի կազմակերպումը համընկել է խորհրդանշական օրվա հետ՝ Սիրիայում հեղափոխության օրվա հետ: Համուդա Սաբբաղին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցն այն եզակիներից էր, որ ընդունվեց միաձայն քվեարկությամբ, այլ ոչ մեծամասնությամբ՝ հաստատելով, որ ով չի ճանաչում ցեղասպանությունը, համարվում է հանցագործության մի մաս:

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև:

Հայերեն العربية English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA