Սփյուռք

Սիրիայի Մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի Մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր  Նորա Արիսյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է հայազգի պատգամավոր, պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 8-ին Դամասկոսի ազգային օպերայի շենքում տեղի է ունեցել Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթը կվերականգնի իր հաղթանակը» խորագրով փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում էլ պարգևատրվել է հայազգի պատգամավորը:

Պարգևները հանձնել է Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմադին: Պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ և այլ գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի մշակույթի զարգացման գործում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում