Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 75 ռուբլին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել Է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր Է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել Է 10 տոկոս): Այդ մասին վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր Է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել Է նույն տարվա փետրվարին:
Երեւանի ժամանակով 11:57-ի դրությամբ դոլարը վաճառվում Էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս):
Եվրոյի փոխարժեքը գտնվում Էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ Էժանանում Է նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին: