NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 06-03-20
1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի մարտի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.29%-ով և կազմել 1674.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.17%-ով և կազմել 17.35 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 5.34%-ով և կազմել 904.10 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով: