Տնտեսություն

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

2 րոպեի ընթերցում

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար:

«Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարերից է: 2017թ-ից ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Այսուհետ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ծրագրի շրջանակում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկավորում է իրականացվելու տարեկան սկսած 10,5% անվանական տոկոսադրույքով*:

Էներգաարդյունավետ , ինչպես նաև մարզերում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկերի անվանական տոկոսադրույքը կազմելու է տարեկան 9 % **:

Իսկ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ գործակցության շրջանակում հիփոթեքային վարկավորում է իրականացվելու 11,5 % անվանական տոկոսադրույքով*:

Բոլոր վարկատեսակները տրամադրվում են առավելագույնը 20 տարի մարման ժամկետով; Վարկի առավելագույն գումարը, կախված վարկատեսակից, 35 մլն- 60 մլն դրամ է:

Վերը նշված պրոդուկների շրջանակում վարկավորման մանրամասները, ինչպես նաև դրանց փաստացի տոկոսադրույքները հասանելի են հետևյալ հղումներով՝

* https://www.conversebank.am/hy/armenian-resident/

** https://www.conversebank.am/hy/energaardyunavet/ և

https://www.conversebank.am/hy/marzayin/

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում