Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել Է կորոնավիրուսի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից նոյեմբեր Է հետաձգվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Այդ մասին հաղորդագրությունը մարտի 4-ին հայտնվել Է Twitter-ում կինոնկարի պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«MGM եւ Universal կինոստուդիաները, ինչպես նաեւ Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը եւ Բարբարա Բրոքոլին այսօր հայտարարել են, որ իրադրության հանգամանալի ուսումնասիրությունից եւ համաշխարհային կինոշուկայի համակողմանի վերլուծություն անցկացնելուց հետո «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի թողարկման ամսաթիվը կտեղափոխվի 2020 թվականի նոյեմբեր»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հոբելյանական ֆիլմի համաշխարհային պրեմիերան պետք Է կայանար ապրիլի 2-ին Լոնդոնում: Դրան պետք Է նախորդեին մարկետինգային միջոցառումներ, որոնց, ինչպես ենթադրվում Էր, կմասնակցեին մեծ թվով մարդիկ: Այժմ ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը տեղափոխվել Է նոյեմբերի 12-ին (ԱՄՆ-ում կինոնկարը պետք Է վարձույթ մտնի նոյեմբերի 25-ին): Ավելի վաղ բոնդապատումի երկրպագուները դիմել Էին կինոնկարի ստեղծողներին՝ խնդրելով հետաձգել ժապավենի պրեմիերան, քանի որ սպասվում Է, որ ապրիլին բազմաթիվ երկրներում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը կարող Է հասնել իր բարձրակետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 12.30

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն