Լրագրողների համաժողովները համակարգող խորհուրդն ազդարարեց աշխատանքների վերամեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասում փետրվար 29-ից մարտի 1-ը կայացած Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստում հստակեցվել են ֆորումի առաջիկա աշխատանքների ընդհանուր ուղղությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվել են թե՛ տարածաշրջանային, թե՛ համընդհանուր մակարդակով մասնագիտական բովանդակությամբ խորհրդաժողովների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Համակարգող խորհրդի քննարկումների օրակարգում ներառված էին Անթիլիասում անցյալ տարի տեղի ունեցած լրագրողների համահայկական համաժողովի արդյունքները, համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, ինչպես նաև համահայկական լրատվական գործակցության զարգացմանն ուղղված գործնական մեթոդները:

Արձանագրվեց, որ երկու օրում համակարգող խորհուրդը ձևավորել է լրատվական ժամանակակից միտումներին համահունչ օրակարգ, որի նպատակն է զարգացնել հայկական լրատվամիջոցները և ապահովել համագործակցության շարունակականությունը:

Նիստի նախօրեին և ավարտին Խորհուրդը հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Հանդիպման ժամանակ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Վեհափառ հայրապետին իր ցուցաբերած նախանձախնդրության, ինչպես նաև հայ մամուլի տարվա առիթով մշակված բոլոր ծրագրերի համար:

Համակարգող խորհուրդը որոշել է իր առաջիկա լիագումար նիստը գումարել Երևանում մայիսին:

Համակարգող խորհրդի անդամները հանդիպում ունեցան նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, ով խոսեց ՀՀ-Լիբանան միջպետական զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային և լիբանանյան նորագույն իրադարձությունների մասին: Դեսպանն ընդգծեց համահայկական մամուլ-ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցության անհրաժեշտությունը՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների և դրանց կիրառման գործընթացների մասին իրազեկելու նպատակով:

Համակարգող խորհրդի կազմում ենԱրամ Անանյանը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն,Սաթիկ Սեյրանյանը՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Տիգրան Հարությունյանը՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանը՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Շահան Գանտահարյանը՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Սեւակ Հակոբյանը՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ