Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը․ Նռան գույները» փառատոնի մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկեց «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր: Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից:

Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։

Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում ս․թ․ մարտի 4-ին ժամը 19։30։ Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը։ Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով։ Միջոցառումներին Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

Միջոցառումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ.

https://postclassical.com/performances/pomegranates/

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին