Հասարակական

Տեսչական մարմինը իրազեկում է հրապարակել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Տեսչական մարմինը իրազեկում է հրապարակել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեսանյութի տեսքով իրազեկում է հրապարակել ներտնային գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում