Սպասում ենք 9 թեստի պատասխանի. Փաշինյանն ամփոփեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են 9 թեստի պատասխանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ վարչապետը՝ ամփոփելով հանձնաժողովի նիստի արդյունքները: «Այդ թեստերի պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: «Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց, եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև պետք է արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է»,- ասաց վարչապետը:

Վարչապետն արձանագրեց, որ մարտի 1-ից հետո իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չկա, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չկա. «Այս ընթացքում կասկածելի մի քանի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձի ինքնազգացողությունը լավ է.

«Նա ջերմություն է ունեցել, հետո ջերմությունը ինքն իրեն իջել է, հիմա ուղղակի մարդը բժշկական կենտրոնի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն փելես» հյուրանոցում գտնվող անձանց մոտ նույնպես որևէ ախտանշան ի հայտ չի եկել, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում մենք երեք-չորս կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են եղել»,- նշեց վարչապետը:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին