Քաղաքականություն

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից

3 րոպեի ընթերցում

«Այո»-ի շտաբի ակտիվ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը «Այո»-ի շտաբը կիրականացնի մի քանի շերտերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Այո»-ի շտաբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հաշվի առնելով, որ գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ՝ նախ նախապատրաստական աշխատանքներ պիտի տեղի ունենային: Երեկ մեր դրամահավաք-երեկոյի ժամանակ դուք տեսաք, որ մենք ընտրել էինք երեք լավագույն լոգոները, բրենդավորումները: Դրանցից յուրաքանչյուրի համար մենք նախատեսել էինք դրամական պարգևներ»,- ասաց Պապիկյանը:

Նա հայտնեց, որ «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից և ընթանալու է մինչև ապրիլի 3-ը: «Սա ամենակարևոր փուլն է. մեր ընկերները, այսինքն՝ գործադիրի այն անդամները, ովքեր կմեկնեն արձակուրդ ու կմասնակցեն քարոզչությանը նաև աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորները, մասնավորապես մարզերից ընտրված մեր գործընկերները իրենց ընտրված վայրերում իրականացնելու են քարոզչություն: Նպատակն է հանրության ներկայացնել բոլոր այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում: «Հաջորդ շաբաթվա մեջ այց ունեմ Վրաստանի Հանրապետություն: Ես կվերադառնամ աշխատանքի, այնուհետև արձակուրդս կրկին կշարունակվի մինչև քարոզչության ավարտ»,- նշեց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պատրաստվում է մասնակցել քարոզարևշավին և անհրաժեշտ օրերին նա նույնպես կլինի արձակուրդում:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում