Տնտեսություն

Տարվա սկիզբը՝ բարձր տնտեսական նոտայով. տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 8.9 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Տարվա սկիզբը՝ բարձր տնտեսական նոտայով. տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 8.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020-ի հունվարին աճել է 8.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետեւյալ ցուցանիշները՝ տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս, արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս, շինարարության աճ՝ 7.7 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս, ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս, էլ. էներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս, արտահանման աճ՝ 20.4 տոկոս»,-գրել է Փաշինյանը:

Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս, աշխատավարձի աճը՝ 5.9 տոկոս: «Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,-եզրափակել է վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում