«Ուրալյան ավիաուղիները» Պերմից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երեւան
1 րոպեի ընթերցում
![«Ուրալյան ավիաուղիները» Պերմից կանոնավոր չվերթներ կիրականացնի Երեւան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1005326.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներիրականացնել դեպիԵրեւան: Ընկերությունը կանոնավոր չվերթների թույլտվություն Է ստացել: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է Ռոսավիացիայի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պլանավորվում Է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ: Առայժմ Պերմի օդանավակայանի չվացուցակում Երեւան թռիչքների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
2019 թվականին Պերմի «Բոլշոյե Սավինո» օդանավակայանից չվերթներ են կատարվել 42 ուղղություններով: Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնվում Է, ինչը դրականորեն Է ազդում ուղեւորահոսքի վրա: 2019 թվականին Պերմի օդանավակայանը սպասարկել Է 1,6 մլն ուղեւորների՝ գերազանցելով պատմական ռեկորդը: