Սփյուռք

Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը. հրեական մամուլի ահազանգը

7 րոպեի ընթերցում

Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը. հրեական մամուլի ահազանգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Երուսաղեմի Հին քաղաքում հայկական և քրիստոնեական թաղամասերի դեմ ակտիվ գործունեություն է ծավալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jewishpress-ը:

Բնակիչները լրատվամիջոցին պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին համոզել են նրանց ժխտել 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և տեղի քրիստոնյաներին պատկանող գույքի ձեռքբերման այլ գործողություններ:

Տեղի բնակիչներից մեկը նշել է թուրք դիվանագետի մասին, ով առաջարկել է Կախաբադիջանի ընտանիքին, որը հազվագյուտ հավաքածու ունի հայկական ցեղասպանության վերաբերյալ հազարավոր լուսանկարներից և փաստաթղթերից, դադարեցնել իր գործունեությունը և խուսափել փաստաթղթերի ու տեղեկատվության տարածումից:

Կախաբադիջանի ընտանիքն իր կյանքը նվիրել է թուրքական կոտորածներին և այդ թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ է թողարկել: Իլյա Կախաբադիջանը, ում պապը վերապրել է զանգվածային սպանությունները, պատմել է, որ հանդիպման մեկնարկից ընդամենը 40 րոպե է անցել, երբ դիվանագետը փորձել է զարգացնել այդ մասին խոսակցությունը:

«Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել իմ գործունեությունը»,- նշել է Իլյան:

Իլյան ընդգծել է, որ թուրք ներկայացուցիչն իրեն չի սպառնացել, սակայն հավելել է, որ «Ամեն դեպքում ես նրան ելք եմ ցույց տվել, և նա հասկացել է, որ հայ համայնքը պատրաստ է մինչև վերջ գնալ կոտորածի հարցով: Ես կարծում եմ, որ դա կարող է լինել: Մենք կսպասենք ևս 100 տարի, բայց մենք չենք վերացնի փոխհատուցման մեր պահանջը, քանի դեռ չենք հասել այն վճարման մասին համաձայնության, որը Իսրայելը ստորագրել է Գերմանիայի հետ»,- ասել է նա:

Թուրքական համոզելու փորձերը ներառում են նաև հայերի համար նախատեսված ֆինանսական դրամաշնորհներ։ Թաղամասի անշարժ գույքի սեփականատերերն ասում են, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները վերջերս տարբեր կարիքների համար 3000 դոլար արժողությամբ մի քանի դրամաշնորհներ են առաջարկել, սակայն նրանց առաջարկներն ամբողջությամբ մերժվել են հայերի կողմից, ովքեր ասում են, որ «դրանք լռելու համար դրամաշնորհներ են», որոնք կոչված են երաշխավորելու, որ թուրքական կառավարությունը դատի չի տա 1915-1917 թվականների զանգվածային սպանությունների համար:

Հայերի ոչնչացումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր, որը Օսմանյան կայսրության կողմից իրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նրա տարածքում հայ բնակչության դեմ։

Նույնիսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո թուրքերը, քրդերն ու արաբները շարունակում էին հայերին սպանել ընդհուպ մինչև 1923 թվականը: Թուրքիայում հայերի մոտ կեսը ՝ մոտ 1,5 միլիոն մարդ, սպանվել է։

Թուրքիան գնո՞ւմ է հայկական թաղամասը

Լրատվամիջոցը տեղեկացել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։

Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի հաշվի առնեն իրադարձությունների շղթան, և միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կանխեն թուրք համայնքի ակտիվների արտահոսքը: Հայերի մեջ դեռ վաղեմի վախ կա, որ թուրքերը ավելի շատ սեփականություն են գրավելու կամ գնելու։

Մի քրիստոնյա վաճառական, որը ցանկացել է անհայտ մնալ, ասել է, որ թուրքերը վերջերս Հորդանանի վաքֆին հանձնել են սեփականության մասին շատ հին վկայություններ, որոնցից մի քանիսը ցրվել են, այդ թվում ՝ Օսմանյան դարաշրջանի փաստաթղթերը և հայկական և քրիստոնեական թաղամասերում սեփականության մասին փաստաթղթերը:

Հայերը թաղամասում չեն թաքցնում իրենց մտավախությունները թուրքական նախաձեռնությունների վերաբերյալ, բայց վստահություն են հայտնել, որ թուրքերը հարցերի նրբանկատության պատճառով բաց չեն դիմադրի նրանց։

Թուրքիայի աճող ակտիվությունը Երուսաղեմում

Երուսաղեմում Թուրքիայի աճող ակտիվությունն ու «Մահմեդական եղբայրների» աջակցությունը Իսրայելի մտահոգությունն են առաջացնում։ Իսրայելի զինված ուժերի հետախուզական բաժինն իր վերջին ամենամյա հետախուզական գնահատման մեջ առաջին անգամ Թուրքիային՝ որպես սպառնալիք է ճանաչել։

Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության հարցը՝ որպես Իսրայելի դեմ թուրքական գործունեությանը պատասխան, որը ներառում է Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների շտաբ-բնակարանի տեղակայումը:

Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ վախենալով, որ նման ճանաչումը վնաս կհասցնի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին։

Թուրքիան հետևում է Հայոց ցեղասպանության մասին բոլոր հրապարակումներին և այդ հարցը շատ կարևոր է համարում Թուրքիայի Ազգային անվտանգության համար: Թուրքերը չեն թուլացրել նաև Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձերը՝ դադարեցնել իրենց հիշատակի միջոցառումները։

Վերջին տարիներին թուրք զբոսաշրջիկների հոսքը Երուսաղեմի Հին քաղաք ավելացել է՝ զբոսաշրջային երթուղիներում մզկիթների ներառվելու և Երուսաղեմ ուղևորությունների ծախսերի մեջ թուրքական կառավարության մասնակցությունից հետո:

Թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները Երուսաղեմում աշխատում են ամեն օր ՝ օգնելով գլխավորապես «Մահմեդական եղբայրների» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։

Իլյա Կախաբաջանը պատմել է, որ թուրք զբոսաշրջիկները Հին քաղաքում նույնպես վերջին շրջանում աշխատում են հայերի դեմ՝ խափանելով Հայոց ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները: Թաղամասի պատերին հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել։

Թուրքական «Ժառանգություն» միությունը ընդլայնել է իր գործունեությունը քաղաքում կրթության, մշակույթի, անշարժ գույքի և սոցիալական ապահովության ոլորտներում:

Նմանապես, Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը նույնպես ակտիվորեն մասնակցում է Երուսաղեմի մի քանի նախագծերին: Տասնյակ մզկիթներ ու տներ վերանորոգվել են թուրքերի կողմից։

Նորայր Շողիկյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում