Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանական հերթական մանիպուլյացիան. փորձագետն անդրադարձել է Կասպրշիկին վերագրվող հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանական հերթական մանիպուլյացիան. փորձագետն անդրադարձել է Կասպրշիկին վերագրվող հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում իշխանությունների կողմից ստեղծված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անվամբ հասարակական կազմակերպության ղեկավարի խորհրդականը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, իբր, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Թուրալ Գյանջալիևի հետ հանդիպման ընթացքում նրան շնորհավորել է որպես «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ընտրված ներկայացուցչի»: Քիչ անց գրառումը հեռացվել է, իսկ մի քանի ժամ անց՝ նորից է տեղադրվել: Սակայն ադրբեջանական կայքերի տրամադրած հաղորդագրությունում այդ հատվածը բացակայում է:

«Կարծում եմ, որ սա ադրբեջանական կողմի հերթական մանիպուլյացիան է այս թեմայի շրջանակներում: Եթե Կասպրշիկը իրոք նման հայտարարություն կատարած լիներ, այն դժվար թե 4-5 ժամով հեռացվեր Թվիթերից, իսկ ադրբեջանական կայքերում չնշվեր նման հայտարարության մասին: Եթե իրոք նման բան լիներ, նրանք բոլոր խողովակներով դա կտարածեին: Հանդիպումն իրոք կայացել է: Նախորդ տարիներին ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գործող նախագահի անձնական ներկայացուցիչը այդ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպել են, ինչպես Արցախում են հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է հայտարարության սադրիչ բնույթ կրող մասին, ապա Կասպրշիկն իբրև միջնորդ իրավունք չունի կողմնակալ հայտարարություններ կատարելու: Եթե նա նման հայտարարություն աներ, ապա կխախտեր իր մանդատը և ստիպված կլիներ հրաժեշտ տալ իր աշխատանքին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Օրբելի»կենտրոնիադրբեջանականհարցերովփորձագետՏարոն Հովհաննիսյանը:

Գյանջալիևը բազմաթիվ ընտրախախտումներով դարձել է պատգամավոր մի՝ իրականում գոյություն չունեցող ընտրատարածքից, որտեղ հաշվառված է 5000 ընտրող, իսկ մասնակցել է առավելագույնը 2000-ը: Գյանջալիևի համար իշխանությունները հավաքել են 1596 ձայն:

Տարոն Հովհաննիսյանը նաև նշեց, որ չի կարող այդքան ձայն հավաքած անձը հավակնել ներկայացնելու ադրբեջանցի փախստականներին: Ինչ վերաբերում է Գյանջալիևի հետ Կասպրշիկի հանդիպմանը, ապա որպես Արցախի ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Կասպրշիկը հանդիպում են միայն Արցախի իշխանությունների հետ: Արցախը ներկայացնող որևէ այլ կողմ չկա և չի կարող գոյություն ունենալ: Նշված շինծու հասարակական կազմակերպությունը չի կարող երբևէ լինել բանակցությունների կողմ: Ադրբեջանական կողմի դիրքորոշումը ներկայացնում են այդ երկրի իշխանությունները, և եթե Գյանջալիևը նշված իշխանությունների մաս է դառնում, ապա նրա կարծիքը ևս ներկայացնում է Իլհամ Ալիևը: Ադրբեջանից երկու ներկայացուցիչ բանակցություններում չի կարող լինել:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում