Մշակույթ

Հրապարակվել Է «Ֆրանսիացի դիսպետչերի» թրեյլերը

1 րոպեի ընթերցում

Հրապարակվել Է «Ֆրանսիացի դիսպետչերի» թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ում հրապարակվել Է Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը» գեղարվեստական ֆիլմի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործողությունը տեղի Է ունենում 1950-ական թվականներին մտացածին քաղաքում: Ամերիկյան թերթի ֆրանսիական բաժնի լրագրողները որոշում են թողարկել իրենց հանդեսը:

Ռեժիսորը, որը գրել Է նաեւ սցենարը, ինչպես միշտ, հավաքել Է աստղային դերասանական կազմ: Ֆիլմում նկարահանվել են Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը, Բենիսիո դել Տորոն, Էդրիան Բրոուդին, Թիմոթի Շալամեն, Օուեն Ուիլսոնը եւ շատ ուրիշներ: Սպասվում Է, որ կինոնկարի պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում: Այդ տարի այն կանցկացվի մայիսի 12-ից 23-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ կինոթատրոններում «Ֆրանսիացի դիսպետչերը» կհայտնվի հուլիսի 24-ին: Ուես Անդերսոնը հայտնի Է այնպիսի աշխատանքներով, ինչպիսիք են «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (2014 թ.), «Լիալուսնի թագավորությունը» (2012 թ.), «Ջրային կյանք» (2004 թ.), «Թենենբաումների ընտանիքը» (2001 թ.), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում