Սփյուռք

Սիրակ Մելքոնյանից մինչև Լորիս Ճգնավորյան. Իրանում կանցկացվի «Իրանահայեր» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Սիրակ Մելքոնյանից մինչև Լորիս Ճգնավորյան. Իրանում կանցկացվի «Իրանահայեր» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվելու է «Իրանահայեր» ցուցահանդեսը՝ փետրվարի 25-27-ը, որտեղ ցուցադրվելու են լուսանկարչության, քանդակագործության գործեր և այլ արվեստի աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվելու են Իրանի հայկական համայնքի արվեստագետների՝ Էստամպ գրաֆիկական արվեստի, լուսանկարչության և քանդակագործության գործերը, ինչպես նաև հայ համայնքի ականավոր երաժիշտների և կատարողական արվեստի ներկայացուցիչների կյանքը, ստեղծագործություններն ու նրանց դերակատարումն Իրանի արվեստի զարգացման գործում:

Ցուցահանդեսի շրջանակներում իրենց գործերը կներկայացնեն՝ Էդման Այվազյանը, Զավեն Այվազյանը, Սիմոն Այվազյանը, Ռազմիկ Օհանյանը, Ադիկ Բաղոսյանը, Ալբերտ Բիգջանին, Լիլիթ Տերյանը, Լորիս Ճգնավորյանը, Գառնիկ Տեր- Հակոբյանը, Սմբատ Տեր Կյուրեղյանը, Էդնա Զինալյանը, Վարհամ Սահակյանը, Սիրակ Մելքոնյանը, Ադենա Միրզախանյանը, Լևոն Հաֆթվանը, Երվանդ Նահապետյանը և Սեդրակ Նազարյանը և այլք:

«Իրանահայեր» ցուցահանդեսը կազմակերպվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան, Իրանի հայկական համայնքի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի և «Մանուկյան» թանգարանի համագործակցության արդյունքում:

Բացման արարողությանը՝ «Մեհրսան» պատկերասրահում, ներկա կլինեն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլորի համար:

Արմինա Սարգսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում