Սփյուռք

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը խոսել է Թուրքիային պահանջ ներկայացնելու իր մտադրության մասին

4 րոպեի ընթերցում

Ցեղասպանությունը վերապրածների ժառանգը խոսել է Թուրքիային պահանջ ներկայացնելու իր մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ, ակտիվների կառավարիչ Մարկ Չենյանը ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նրա մայրը և հայրը ծնվել են Արևմտյան Հայաստանում: 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նրանք փրկվել են գերմանացի և ամերիկացի միսիոներների կողմից: Ճակատագրի բերումով նրանք երկուսն էլ հայտնվել են Եգիպտոսում: «Cyprus-mail»-ին տված հարցազրույցում իր ընտանիքի պատմությունը ներկայացնելով՝ Մարկ Չենյանը նշում է, որ այն ժամանակ, երբ կոտորածներին զոհ էր գնացել 1.5 մլն հայ, շատերը տեղահանվել էին ու բռնել գաղթի ճանապարհը, երկու որբերը մեծացել են առանձին ընտանիքներում, ապա միավորվել որպես ընտանիք՝ աչքի առաջ ունենալով գոյատևման գաղափարը: Մարկ Չենյանի մայրը դիզայներ էր, հայրն աշխատում էր որպես ինժեներ: Չեչենյանների (այսպես էր ազգանունը սկզբում) ընտանիքում լույս աշխարհ է գալիս որդի, որին Նշան են կոչում, ինչն անգլերեն նշանակում է «mark»: Նա ԱՄՆ տեղափոխվելուց հետո վերափոխում է անունն ու կրճատում ազգանունը՝ դառնալով Մարկ Չենյան:

Նա ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում, բնակվում է տասնամյակներ՝ աշխատելով որպես ակտիվների կառավարիչ և ներդրումների խորհրդատու: Նրա գրասենյակը գտնվում է Բևերլի Հիլզում, տունը՝ Լոս Անջելեսից փոքր-ինչ հեռու: Մարկ Չենյանն իր զբաղվածության հետ մեկտեղ հասցնում է դասախոսել՝ օրվա մեջ աշխատելով 10 ժամ և ավելի: «Ես շատ էներգիայով լեցուն մարդ եմ»,-պատմում է նա:

Հոդվածի հեղինակը նկատում է, որ զրույցի ընթացքում երեք բառ ամենահաճախն են գործածվում՝ շուկա, կարգապահություն և Հայաստան: Նրա կենսագրության մեջ հիշատակվում են տարբեր պաշտոններ՝ կապված «Հայկական բիզնես ֆորում»-ի, «Հայկական կրթական հիմնադրամ»-ի հետ: «Կա Ամերիկա, և կա այն, որ ես հայ եմ»,-նշել է Մարկ Չենյանը:

Շարունակելով ցեղասպանության թեման՝ նա նկատել է, որ 1915 թվականին զոհված հայերի ակտիվները եղել են գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու են շարքային թուրքերը մասնակցություն ունեցել կոտորածին: Նրանք տիրացել են հայերի ունեցվածքին:

«Իրապես, եթե դուք նայեք Թուրքիայի խոշոր բիզնեսին, ապա հաճախ կգտնեք ծագում 20-րդ դարի սկզբից: Այդ բիզնեսները չեն սկսել զրոյական մակարդակից: Շատ հաճախ պայքար է գնում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, բայց իմ մտքերն այլ ուղղությամբ են: Ես կցանկանայի գնալ և պահանջ ներկայացնել Թուրքիայի այսօրվա տնտեսական համակարգին. ես այնտեղ շահեր ունեմ, քանի որ յուրացրել են իմ ֆերմաները, գործարանները և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նա: Հոդվածագրի ճշտող հարցին՝ արդյո՞ք դա հատուցում է, Մարկ Չենյանը նշում է. «Ես կցանկանայի լինել համարժեք բաժնետեր, դա սեփականություն է, ոչ թե հատուցում»:

Պահանջ ասելով՝ Մարկ Չենյանը նկատի ունի իրավական գործընթացը. գործնականում նա պատրաստ է նախ ներգրավել գիտնականների՝ այդ հարցին անդրադառնալու համար: Արվեստաբանները կարող են վեր հանել այն իրերը, որոնք ակնհայտ ունեն հայկական ծագում, սակայն որպես այդպիսին չեն նշվում: Հաջորդ փուլում արդեն գործում կներգրավի փաստաբաններին:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում