Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհուրդը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքներին՝ աջակցելու հետաքրքիր ծրագրերի առաջարկների իրականացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակից, այդ ծրագրերն առնչվում են քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ներգրավման, սպորտի զարգացման, աղբահանության կառավարման և տեղական մակարդակում թափանցիկ որոշումների կայացման նախաձեռնություններին։

Դրամաշնորհների պարգևատրման արարողությունը կազմակերպվում է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի համատեքստում։

ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարներին մասնակցելուց հետո, խոշորացված համայնքները մշակել են ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով. ա) համայնքային տարածքների վերանորոգում կամ բարելավում, բ) ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում, և գ) միջհամայնքային համագործակցության նախաձեռնություններ։ Դրամաշնորհային ծրագրի մրցույթը հայտարարվել է 2019թ․-ին, և բոլոր ծրագրային հայտերը գնահատվել են մի շարք չափանիշներով, այդ թվում՝ ծրագրի կայունություն, նորարարություն, կրկնելիություն, բնապահպանական ազդեցություն, ինչպես նաև կանանց, երիտասարդների, խոցելի կամ աղքատ խմբերի մասնակցություն։ Ծրագրերի իրականացումը կսկսվի ս․թ․-ի գարնանը, իսկ ծրագրերի արդյունքները և փորձը լայնորեն կներկայացվեն Հայաստանի այլ խոշորացված համայնքներում 2021թ․-ին։

«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, խթանելով լավ կառավարման սկզբունքները և խրախուսելով կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ Ծրագրի արդյունքում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի, իսկ համայնքապետարանները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ՝ իրենց ինստիտուցիոնալ կառույցները զարգացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, կանանց հզորացմանը նպաստելու և լավ կառավարման սկզբունքներն ավելի լավ ըմբռնելու և կարևորելու համար:

Հայերեն العربية English

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին