Մշակույթ

Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ բաղձալի «Օսկար»-ին

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ բաղձալի «Օսկար»-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան պահանջված արտիստ Բրեդ Փիթը, որն իր դերասանական գործունեության ընթացում չորս անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, բայց չի արժանացել ցանկալի արձանիկին (նա տարիներ առաջայսմրցանակը ստացել է որպես «12 տարվա ստրկություն» կինոնկարի պրոդյուսեր), «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությանը հաղթեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Փիթը մրցանակի արժանացավ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են 1969-ին՝ Հոլիվուդի «Ոսկե դար»-ի մայրամուտին: Ըստ սյուժեի՝ հայտնի հեռուստասերիալի դերասան Ռիկ Դալտոնն ու նրա կրկնորդ Քլիֆ Բուտը փորձում են իրենց տեղը գտնել կինոարտադրության արագափոխ աշխարհում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում