Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս. ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում
![Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս. ՀՀ վարչապետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1004220.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 արդյունքներով Հայաստանում կարձանագրվի 8.2 տնտեսական աճ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով EU Reporter-ի հոդվածի հղումը։
«Անկախ փորձագետների կարծիքով՝ 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս:
Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,- գրել է վարչապետը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ»։