Տնտեսություն

Տավուշում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ

1 րոպեի ընթերցում

Տավուշում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում 2019 թվականին հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ՝ տարբեր ոլորտներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ամփոփելով 2019-ի ցուցանիշները, կատարված աշխատանքը:

«2019-ին հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք մենք կարողացել ենք հաշվառել: Բնականաբար, հնարավոր է, որ ստեղծվել են նաև որոշակի աշխատատեղեր, որոնք մենք հնարավորություն չենք ունեցել հաշվառելու»,-ասաց մարզպետը:

Հաշվառված չեն պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը: Աշխատատեղերը ստեղծվել են տարբեր ոլորտներում, օրինակ՝ 600-ից ավելի աշխատատեղ՝ գյուղատնտեսության ոլորտում, 113 նոր աշխատատեղ՝ տուրիզմի ոլորտում և այլն:

Մարզպետը տեղեկացրեց նաև, որ այդ նոր աշխատատեղերը ստեղծվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում