Տնտեսություն

Վիետնամի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Վիետնամի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում փետրվարի 3-ին կայացել է Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի (Nguyễn Xuan Phuc) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքընշել է, որերկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծել, մասնավորապես, առևտրատնտեսականև ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորել է նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Վահրամ Կաժոյանն անդրադարձել է հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում՝ նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի: Դեսպան Կաժոյանը նշել է, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի «Վիետնամ ԷՔՍՊՈ»-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:

Հանդիպմանը մասնակցել են ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում