Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8 տոկոսով
2 րոպեի ընթերցում
![Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1003232.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 7.8 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես, 2019-ի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտարդրանքի ծավալը նվազել է 4.2 տոկոսով, շինարարության ծավալն աճել է 4.6 տոկոսով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով: Ծառայությունների ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին ավելացել է 15 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը նախորդ տարում ավելացել է 1.4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի նույն ժամանակի համեմատնվազել է 1.9 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5.8 տոկոսով՝ կազմելով 182 հազար 750 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 10.4 տոկոսով: Ընդ որում` արտահանումն աճել է 9.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.8 տոկոսով:
Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 480. 45: