Հասարակական

Էնտոնի Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին փոխանցել է ՀՀ այցելելու վարչապետ Փաշինյանի հրավերը

1 րոպեի ընթերցում

Էնտոնի Պորտանտինոն Կալիֆորնիայի նահանգապետին փոխանցել է ՀՀ այցելելու վարչապետ Փաշինյանի հրավերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սենատոր Պորտանտինոյի գրասենյակը:

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գևին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային պատմական հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև: ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ Սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել ինչպես Երևանում, այնպես էլ Սակրամենտոյում, հետևաբար խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում