Հասարակական

Տիգրան Հակոբյանը օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում հեռուստառադիոյի ոլորտում

3 րոպեի ընթերցում

Տիգրան Հակոբյանը օրենսդրական փոփոխությունների  անհրաժեշտություն է տեսնում հեռուստառադիոյի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում կարգավորումների անհրաժեշտություն կա: Օրենսդրական փոփոխությունները առաջնային են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենսդրական մի շարք բացեր կան, որոնք հանգեցնում են մանիպուլյացիայի:

«Շատ է խոսվում ատելության խոսքի տարածման մասին: Ինչպես մենք դա կարգավորենք, եթե ատելության խոսքի հասկացության իրավական ձևակերպումը չունենք: Քանի որ չկա կարգավորումը, հետևաբար դա մանիպուլյացիայի հնարավորություն է տալիս: Վիրավորանք, զրպարտություն պարունակող խոսքը դիտարկվում է որպես ատելության խոսք»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Նրա խոսքով, ամբողջ աշխարհում տեղեկատվական հոսքերը ինչ-որ ձևով կարգավորում են, որպեսզի նվազեցվեն չարությունը, մանիպուլյացիաները: Օրենքով հստակ սահմանվում է անաչառությունը, նյութի, հաղորդման բովանդակությունում հավասարակշռության պահպանումը և այլն:

«Հիմա ֆանտաստիկ ինֆորմացիոն հեղեղներ են, հետևաբար անհրաժեշտություն կա հստակեցնել, թե ինչն է խանգարում մարդուն ստանալ անաչառ ինֆորմացիա: Ազգային ժողովի պատգամավորները ևս բարձրացնում են եթերում ատելության խոսքի հարցը: Առիթից օգտվելով՝ դիմում եմ պատկան մարմիններին, որ օրենսդրական փոփոխություններով հանդես գան: Այնպիսի իրավիճակ է, որ եթե նախկինում ամաչում էինք կոնկրետ բառեր արտաբերել, ապա հիմա եթերում դրանք լեգիտիմացվել են: Եվրոպայում վաղուց այս ուղղությամբ կարգավորումներ կան, իսկ Հայաստանը դրանից ուշացել է»,-ասաց նա:

Լրատվամիջոցների այն դիտարկմանը, ինչ անել, երբ հաղորդումներում, ռեպորտաժներում երկրորդ կողմին ապահովելու խնդիր կա, որովհետև շատերը հրաժարվում են մասնակցել, Տիգրան Հակոբյանը նշեց, որ դրանց լուծումները ևս կան:

«Հավատացնում եմ՝ լրատվամիջոցների ղեկավարները շատ լավ գիտեն ինչպես դա կարգավորել: Մի քանի անգամ հրավիրելու դեպքում, եթե չեն գալիս, արձագանք չկա, ապա կարող են գրավոր նամակով դիմել մեր հանձնաժողովին, մենք հանդես կգանք կոչով, հորդորով, աշխատանք կտանենք այդ ուղղությամբ»,-ասաց Տիգրան Հակոբյանն՝ ավելացնելով, որ որևէ գրավոր բողոք այդ հարցի հետ կապված չեն ստացել:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում