Տնտեսություն

ՀՀ-ն տնտեսական աճի տեմպով առաջինն է եվրոպական տարածաշրջանում. Փաշինյանը ներկայացրեց ԱՄՀ գնահատումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն տնտեսական աճի տեմպով առաջինն է եվրոպական տարածաշրջանում. Փաշինյանը ներկայացրեց ԱՄՀ գնահատումը

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում