Սփյուռք

Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

1 րոպեի ընթերցում

 Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հունվարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չարլզին շնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ իրականացվող առաքելության մասին:

Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝ Սրբազանը Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» և հույս է հատնել, որ արդարությունը կհաղթանակի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում