Լրատվամիջոցներին հայտնի է դարձել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձի ինքնությունը լրատվամիջոցները պարզել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես՝ hraparak.am-ը գրում է, որկրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։

«Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում է նաև Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն էլ հետևում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը»,- գրում է կայքը։

Մասնավորապես, 2019թ-ի օգոստոսի 19-ի գրառման մեջ Արթուր Թորոսյանը գրել է. «Մտքիդ ի՞նչ կա։ Հուսով եմ, որ մինչև Հայաստանի անկախության 28-րդ տարելիցի օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ.։

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:

Հայերեն English Русский

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր