Հասարակական

«Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

«Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձի հետ ընթանում են բանակցություններ:

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,-հայտնում են ոստիկանությունից:

Հայտնի է, որ պլազայի ներսում հնչել են կրակոցներ:

«Արմենպրես»-ի՝ տեղում աշխատողթղթակիցը հայտնում է, որ պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց վիճակի կամ պատանդառված լինելու վերաբերյալ տեղեկությունները«Արմենպրես»-ը փորձում է ճշտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում