Հասարակական

Հայաստանը տպավորիչ առաջընթաց ունի. Economist-ը ներկայացրել է 2019-ի Դեմոկրատիայի ցուցիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն է եղել: Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» ցանկում՝ ստանալով ընդհանուր 5.54 միավոր

Դեմոկրատիայի ցուցիչի հիմքում 5 կատեգորիաներ են՝ ընտրական գործընթացը և բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, ժողովրդավարական քաղաքական մշակույթը և քաղաքացիական ազատությունները:

Economist-ի փորձագետները երկրները դասում են ռեժիմների 4 տեսակի՝ «ամբողջական դեմոկրատիա», «անկատար դեմոկրատիա», «հիբրիդային ռեժիմ» և «ավտորիտար ռեժիմ»:

Զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 147-րդ, Թուրքիան՝ 110-րդ, Իրանը՝ 151-րդ հորիզոնականը:

Դեմոկրատիայի ցուցիչով ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն կոշտ պատասխան կստանա, եթե փորձի խռովություն հրահրել Իրանում. Խամենեի

Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են համաձայնագիր երեք երկրների սահմանակետի մասին

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

Թրամփը չի բացառել երրորդ ժամկետով առաջադրումը

Մյանմայում 7-օրյա սուգ է հայտարարվել ավերիչ երկրաշարժից հետո

Լոնդոնում 40 երկիր մասնակցում է անօրինական ներգաղթի հարցով գագաթնաժողովի

ՀՀ ԿԲ-ն կգնի դրամանիշների և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում

Թեհրանն արձագանքել է Իրանը ռմբակոծելու մասին Թրամփի սպառնալիքներին

Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ