Սփյուռք

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է նախագահ Ասադի և առաջին տիկնոջ հետ /լրացված/

2 րոպեի ընթերցում

 Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդիպել է նախագահ Ասադի և առաջին տիկնոջ հետ /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը:

«Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար հատուկ դպրոցի ֆինանսավորման և պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատվություն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»,- գրել է պատգամավորը:

Արիսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց.«Հինգշաբթի 9 յունուարին, Սուրիոյ նախագահ Պաշշար ալԱսատը և Առաջին տիկին Ասմա ալԱսատը նախագահական պալատին մէջ ընդունեցին երեսփոխան դոկտ. Նորա Արիսեանը, Աւ. Ահարոնեան կեդրոնի և Ազգային Միացեալ վարժարանի ներկայացուցիչներ:

Հանդիպումը առիթ էր Դամասկոսի Ազգ. Միացեալ վարժարանի հանդէպ նախագահին և առաջին տիկնոջ ցուցաբերած օժանդակութեան և վերաշինութեան համար շնորհակալութիւն և երախտագիտութիւն յայտնելու, հանդիպման շեշտը դրուեցաւ հայերէն լեզուի և հայ ինքնութեան անհրաժեշտութեան վրայ:

Պատուիրակութիւնը Վարժարանին նշանը պարունակող արծադէ յուշանուէր մը յանձնեց նախագահին:

Պատուիրակութեան մաս կազմեցին Արմէն Ուրֆալեան, Պօղոս Խաճարեան, Սարգիս Քիւրտեան, և Ատոմ Սանոսեան ամոլը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում