Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով, ուղղակի ներդրումները նվազել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 60 մլն դոլարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասուլիսում հայտնեց, որ 2020-ին ակնկալում են ավելի լավ ցուցանիշ:

«9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018-ի ընթացքում: Դա լավ է, այսինքն՝ մենք ունենք 9 ամսվա կտրվածքով Հայաստան եկած ավելի շատ դրամական հոսք, քան Հայաստանից դուրս եկած: Սակայն կա նաև մեկ ուրիշ ցուցանիշ՝ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշը: Արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքում մոտավորապես 16 տոկոս ցուցանիշ, որը ներառում է և՛ պետության, և՛ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները»,-ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը ծրագրային նպատակ է սահմանել ոչ պակաս, քան 25 տոկոսը՝ ՀՆԱ-ի նկատմամբ: Նախարարը նկատեց՝ առաջիկայում պետք է անեն երկու բան՝ նախ պետք է ավելացնեն պետական ներդրումները: Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների որակը բարելավելով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդյունավետ բիզնեսով զբաղվելու համար, դա իր հերթին նպաստում է մասնավոր ներդրումների աճի ցուցանիշին:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը 9 ամսվա կտրվածքով պակաս է եղել 60 մլն դոլարով, այնուհետև պարզաբանեց, թե օտարերկրյա ուղղակի ներդրումն ինչով է տարբերվում օտարերկրյա ներդրումից: «Եթե օտարերկրյա ներդրումները գալիս են այն կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարերկրյա բաժնեմասը 10 տոկոս և ավելին է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում, այլապես դիտարկվում է որպես օտարերկրյա ներդրում»,-ասաց նա:

Նախարարը շեշտեց՝ 2019-ի ցուցանիշը դեռևս այն չէ, որն իրենք ունեն իրենց նպատակներում, բայց վստահ են, որ 2020-ն էապես տարբեր է լինելու 2019-ից: «Այսինքն՝ 2019-ը կլինի մոտավորապես նույն կերպ, ինչպես եղել են 2018-ը և 2017-ը, բայց 2020-ը ներդրումային ցուցանիշով ավելի լավ կլինի»,- եզրափակեց նախարարը:

:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում