Հասարակական

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

3 րոպեի ընթերցում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 10-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ամբերդ գյուղի բնակիչ, 55-ամյա մի կին կամավոր հանձնել է կարճեցված փողով հրացան, նռնակ, պայթուցիչ, պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի 46 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

«Հայթաղ գյուղում ապրող 56-ամյա մի կին էլ կամավոր հանձնել է կարճեցված փողով հրացան, պայթուցիչ, պայթուցիկ նյութ, նռնականման իր, տարբեր տրամաչափի 28 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Զենք-զինամթերքը գտել է ավտոտնակի տանիքը մաքրելիս։

Հունվարի 11-ին ևս Վաղարշապատի բաժնում ապօրինի զնեք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք արձանագրվեց։ Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Էջմիածնում ապրող 37-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «Վալտեր» տեսակի ատրճանակ։

Էջմիածնաբնակ 59-ամյա մի կին էլ կամավոր հանձնել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփեր՝ լիցքավորված ընդհանուր 15 փամփուշտով, ինչպես և «ՏՏ» տեսակի ատրճանակ ու 39 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ապօրինի ատրճանակաները պատկանել է հանգուցյալ հորը։

Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում էլ հունվարի 10-ին Արմավիր գյուղի բնակիչ 48-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի դատարկ փամփշտատութ՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։

Հունվարի 10-ին ոստիկանության Մեծամորի բաժին եկած 70-ամյա տղամարդը, որը Մրգաշատ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց «ՏՕԶ» տեսակի կարճեցված փողով հրացան, պայթուցիկ նյութ, պայթուցիչ, տարբեր տրամաչափի 25 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է նկուղը մաքրելիս։

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գյումրիի բնակիչ, 59-ամյա մի կին հունվարի 10-ին կամավոր հանձնեց ինքնաշեն ատրճանակ։ Նրա հայտնածով՝ դա պատկանել է հանգուցյալ եղբորը։

Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հունվարի 13-ին Բայանդուր գյուղի 56-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի հրացան՝ նախատեսված 5․6 տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով հրազենը գտել է տան տանիքը մաքրելիս։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում