Տնտեսություն

Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա հաջորդ ամսվանից

2 րոպեի ընթերցում

 Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա հաջորդ ամսվանից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն Վերին Լարսի անցակետում ներկայացուցչի թեկնածուի վերաբերյալ գերատեսչություններից ստանում է տեսակետներ, նշանակումն ամենայն հավանականությամբ կլինի հունվարին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերին Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: Ունենք արդեն Արտաքին գործերի նախարարության տեսակետը, տեսակետներն ու կարծիքներն ենք հավաքում: Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին նշանակում կունենանք, և փետրվարից երևի թե կունենանք մեր ներկայացուցիչը Վերին Լարսի անցակետում»,-ասաց Անանյանը:

Նա հավելեց՝ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չկա: Անանյանը վստահեցրեց, որ երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և պարզաբանման կամ միջամտության կարիք կա, համագործակցության տարբեր մակարդակներում իրենք կարողանում են գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: «Սակայն առանց ներկայացուցչի դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում կլինի: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք և, ի պատիվ մեր ռուս գործընկերների, նրանք շատ արագ լուծում ենք տվել խնդրին»,-ասաց նա ու վստահեցրեց՝ Վերին Լարսի անցակետում որևէ խնդիր չունենք:

2019-ին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ-ը Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կունենա: ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում