Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը ռեժիսորի թանգարանի աշխատակիցները հիշում  են նրա շիրիմին այցելությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը, որի «Նռանգույնը», «Մոռացվածնախնիներիստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ»ևայլֆիլմերն արժանացել են տասնյակ մրցանակների, համաշխարհային կինոարվեստի մեծերի բարձր գնահատականին, հունվարի 9-ին կդառնար 96 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Փարաջանովի ծննդյան օրը նրա թանգարանի աշխատակիցները ավանդույթի համաձայն այցելում են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:

Ինչպես մեզ ներկայացրին թանգարանից, մշակույթի այս օջախն այցելուների պակաս չունի: Թանգարան են գալիս արվեստասերներ, որոնք ցանկանում են ծանոթանալ հեղինակի գրական-գեղարվեստական ժառանգությանը, տեսնել Փարաջանովի ստեղծած հետաքրքիր ու յուրօրինակ կոլաժները, տիկնիկները, նրան պատկանող բազմաթիվ անձնական իրերը:

Թանգարանում ցուցադրվում է նաև ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակը և Պատրիկ Կազալսի` Փարաջանովին նվիրված փաստավավերագրական կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։

Մեկ տարի անց հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։ Այնուհետև սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։

Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալ. Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։

Փարաջանովն արժանացել է բազմաթիվ հայրենական և միջազգային մրցանակների:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից