ՀՀ անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 62 երկիր. հրապարակվել է 2020-ի ինդեքսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերությանանձնագրերի ինդեքսում զբաղեցրել է81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում:
Առաջին տեղում է Ճապոնիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել191 երկիր, երկրորդ տեղում Սինգապուրն է՝ առանց վիզայի 190 երկիր մուտքի հնարավորությամբ: Երրորդ տեղում են Հարավային Կորեան և Գերմանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:
Հայաստանի հարևան Վրաստանը ինդեքսում 53-րդն է՝ աշխարհի 116 երկիր առանց վիզայի մուտքի հնարավորությամբ:
Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերությանանձնագրերի ինդեքսում զբաղեցնում էր 84-րդ տեղը՝ առանց վիզայի 60 երկիր այցելելու հնարավորությամբ:
Ինդեքսը կազմվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների բացառիկ բազայի վրա: